Ամառային ճամբար - 16-40 տարեկան անձանց համար

Միացեք մեզ երկար սպասված ամառային նոր <<Summer camp>> վրանային ճամբարին,որը անցկացվելու է Դսեղի հիասքանչ բնության գրկում

Երգ,պար,ուրախ և հետաքրքիր խաղեր,խարույկային երեկոներ,քայլարշավներ,նոր ընկերներ,հիանալի բնություն,հարմարավետ վրանային պայմաններ,այցելություններ Դսեղի նշանավոր վայրեր
Այս ամենը միայն մեզ մոտ <<Summer camp>>-ում
Շտապեք զանգահարել և միանալ մեզ մեր հնգօրյա ճամբարներին,որոնք անցկացվելու են 2 հոսքերով,արժեքը՝27.000 դրամ 

Առաջին հոսք-օգոստոսի - 12,13,14,15,16
Երկրորդ հոսք-օգոստոսի - 17,18,19,20,21


Ճամբարի հնգօրյա առօրյայի մանրամասները,ըստ օրերի՝
Օր 1-Մեկնում Երևանից առավոտյան ժամը 07:00,ժամանում Դսեղ,տեղավորում վրաններում,ճաշ,խաղեր,ժողով մասնակիցների հետ,խարույկ,երգ-երաժշտություն,ընթրիք,հանգիստ:

Օր 2-Նախաճաշ,քայլարշավ,մերձակա տարածքներին ծանոթացում,զրույց մասնակիցների միջև,ճաշ,հանգիստ,որի ընթացքում զբաղվելու ենք նաև ձկնորսությամբ,այնուհետև ընթրիք,խարույկ,հանգիստ:

Օր 3-Նախաճաշ,քայլարշավ դեպի Դսեղ գյուղ,Թումանյանի տուն-թանգարան,ճաշ Դսեղ գյուղում,Questions խաղի անցկացում,ետդարձ դեպի վրաններ,ընթրիք,խարույկ,հանգիստ:

Օր 4-Նախաճաշ,Questions խաղի արդյունքների ամփոփում,մրցանակների հանձնում,մեկնում եկեղեցական համալիր՝ Հաղպատ,ետդարձ,ճաշ,հանգիստ,երեկոյան Party մինչ ուշ գիշեր( ալկոհոլ,համեղ սնունդ,բար )

Օր 5-Նախաճաշ,հանգիստ,Ճամբարի ընթացքում խմբակային ու անհատական ամենահաջողված նկարներին՝ մրցանակների հանձնու,հանգիստ,ճամպրուկների դասավորում,վերադարձ դեպի Երևան:

Ճամբարին կարող են մասնակցել 16-40 տարեկան անձինք
Ճամբարի կազմակերպմանը մասնակցելու են մի քանի ընկերություններ
Մենք խոստանում ենք ապահովել Ձեր անվտանգությունը և ուրախ ժամանցը
Խնդրում ենք տեղերը պատվիրել նախօրոք,քանի որ սահմանափակ են


091939993 / 094878386 / 055878336




Комментариев нет:

Отправить комментарий