ՄԵԾ ՓՈՒՌ 2015. հյուրասիրում են քյավառցիները

ՄԵԾ ՓՈՒՌ 2015. հյուրասիրում են քյավառցիները
2015 թ-ի նոյեմբերի 1-ին ժամը 15:00 Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնքում կանցկացվի «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ Փուռ 2015» միջոցառումը: 
Համայնքը կազմակերպելու է ՓՌԻ ԿԱՐՏՈԼԻ, ավանդական քյուֆթայի, ժաժիկի, փախլավայի, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն: Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, կտրվեն մրցանակներ «Լավագույն ձևավորում», «Ամենամեծ կարտոֆիլի արտադրող», «Լավագույնկարտոֆիլի ուտեստ» և այլ անվանակարգերում: Այցելուները հնարավորություն կունենան այդ պահին կամ կոնտակտների փոխանակման դեպքում՝ նաև միջոցառումից հետո, անմիջապես գյուղացուց գնել քյավառի կարտոֆիլ:
Ձեր մասնակցությունը կապահովի կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացում տարածաշրջանում՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:
Ուրեմն առաջ՝ դեպի նոյեմբերի մեկ՝ վայելելու Քյավառի համն ու հոտը:
Ուղեվարձը 3500 դրամ է !
Գրանցվելու և հավելյալ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք Զանգահարել ` 095575557 / 091939993 / 094878386 / 041181118 հեռախոսահամարներով:













Комментариев нет:

Отправить комментарий