Արշավ դեպի Գոշի լիճ - ապրիլի 3

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր մի արշավ բնությունը սիրողների համար: Մեր առաջին նպատակակետը կլինի Սևանը իր Սևանավանքով, որտեղ ծանոթանալով պատմության հետ կլուսանկարվենք և կշարունակենք ճանապարհը դեեպի Տավուշի մարզ՝ Հին Դիլիջան: Շրջելով Հին Դիլիջան փողոցներով կզգանք 19-րդ դարի հայկական շունչը և կուղևորվենք դեպի Գոշավանք, որը Հայաստանի ամենանշանակալից վանքերից մեկն է, հենց այստեղ էլ կտեսնենք առաջին դիահերձարանը: Երազանք պահող սիրողները կունենան առիթ յուրօրինակ ձևով պահել նորից հետաքրքիր մի երազանք: Գոշավանքի պատմությունը ուսումնասիրելուց հետո կունենանք փոքրիկ քայլարշավ դեպի Գոշի լիճ: Հետ դարձի ճանապարհին ցանկության դեպքում կայցելենք Սևանի գարեջրատուն կհամտեսենք և կգնենք համեղ գարեջրից:
Անհրաժեշտ պայմաններ
Ուրախ տրամադրություն
Հարմարավետ հագուստ և կոշիկ
Մեկ օրվա սնունդ
մեկ օրվա խմելու ջուր
Ուղևարձը - 5500 դրամ
Սկզիբը - Ապրիլի 3-ին , ժամը 08:00-ին

Տեղերը խիստ սահմանափակ են,ուստի խնդրում ենք գրանցվել նախօրոք՝
091-93-99-93 / 094-87-83-86 / 041-18-11-18

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՈՒՆԵՆ WIFI ԾԱԾԿՈՒՅԹ



Комментариев нет:

Отправить комментарий